WWF Հայաստան

WWF-ը սկսել է աշխատել Հայաստանում 2002 թ-ից, իսկ 2006 թ-ի նոյեմբերին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստան) պաշտոնապես գրանցվել է Հայաստանում՝ հանդիսանալով WWF Կովկասյան ծրագրային գրասենյակի մի մաս:

WWF-ի նպատակն է դադարեցնել մոլորակի կենսամիջավայրի դեգրադացիան և ստեղծել այնպիսի ապագա, որտեղ մարդիկ ներդաշնակ են ապրում բնության հետ։

WWF Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է վտանգված տեսակների պահպանությունը, որոնց շարքում են կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն:

Վեսսեր հիմնադրամ

Վեսսերը եզակի կազմակերպություն է, որն աջակցում է բարեգործություններին` կազմակերպելով դրամահավաքներ և տրամադրելով կազմակերպչական ծառայություններ: Այն ունի ավելի քան 50 տարվա փորձ և այս ընթացքում հայթայթել է ավելի քան 8.5 միլիոն նոր աջակիցներ Եվրոպայում կարեւոր բարեգործությունների համար:

Բացի ֆոնդահայթայթման տարատեսակ ծառայությունների՝ Վեսսերը նաև ունի անձնական մոտեցում և փորձ և իր բարեգործական գործընկերներին տրամադրում է ոչ ռիսկային դրամահավաքների տարբերակներ։/p>

Վեսսերի հիմնարար արժեքներ են մոտեցման թափանցիկությունը, փոխադարձ հարգանքը, գերազանցության հասնելու ձգտումը և նվիրվածությունն աշխատանքի նկատմամբ։