ՆՈՐԱՎԱՆՔԻ ԱՐԱՀԵՏ

Նորավանքի արահետը միացնում է Նոր Ամաղու բնակատեղին Նորավանք վանական համալիրի տարածքին։ Ճանապարհին՝ արահետի աջ և ձախ հատվածներում կտեսնեք հին բնակավայրի ավերակները։ Արահետն անցնում է Գնիշիկ գետի կիրճով, որը հայտնի է դեպի ժայռեր բացվող գեղեցիկ տեսարաններով, էնդեմիկ բուսատեսակներով և կենդանատեսակներով։

Երկարություն՝  2.8կմ / 1.76 մղոն
Տևողություն՝ 1-1.5 ժամ
Վերելք՝ 206մ / 677 ոտնաչափ
Վայրէջք՝ 267մ /877 ոտնաչափ
Առավելագույն բարձրություն՝ 1560մ /5117 ոտնաչափ
Նվազագույն բարձրություն՝ 1390մ / 4563 ոտնաչափ
Բարդություն՝ միջին
Քայլարշավի լավագույն ժամանակահատվածը՝ Ապրիլ-նոյեմբեր

ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԵՐԻ Ու ԿԱՔԱՎՆԵՐԻ ԱՐԱՀԵՏ

Բեզոարյան այծերի և կաքավների արահետները կհասցնեն Ձեզ «Արփա» պահպանվող լանդշաֆտի բարձր կետերից մեկը, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Գնիշիկի կիրճ և Նորավանք։ Արահետի վրա կան երկու դիտակետեր, որտեղից կարող եք դիտել բեզոարյան այծերին։ Մոտ է նաև վրանատեղին և խմելու աղբյուրը։

Բեզոարյան այծերի արահետ

Երկարություն՝ 3.1 կմ / 1.92 մղոն
Տևողություն՝ 2-2.5 ժամ
Վերելք՝ 296մ / 973 ոտնաչափ
Վայրէջք՝ 86մ / 282 ոտնաչափ
Առավելագույն բարձրություն՝ 1828մ / 5998 ոտնաչափ
Նվազագույն բարձրություն՝ 1598մ / 5242 ոտնաչափ
Բարդություն՝ միջին
Քայլարշավի լավագույն ժամանակահատվածը՝ Ապրիլ-նոյեմբեր

Կաքավների արահետ

Երկարություն՝ 5.8 կմ / 3.6 մղոն
Տևողություն՝ 2.5-3 ժամ
Վերելք՝ 228մ / 750 ոտնաչափ
Վայրէջք՝ 429մ /1408 ոտնաչափ
Առավելագույն բարձրություն՝ 2033մ /6672 ոտնաչափ
Նվազագույն բարձրություն՝ 1792մ / 5880 ոտնաչափ
Բարդություն՝ միջին
Քայլարշավի լավագույն ժամանակահատվածը՝ Ապրիլ-նոյեմբեր

Ընդհանուր տեղեկատվություն

«Արփա» (նախկինում՝ «Գնիշիկ») պահպանվող լանդշաֆտը ստեղծվել է 2013թ․-ին Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամի, WWF-Հայաստանի և Կովկասի բնության հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ «Արփա» պահպանվող լանդաֆտը առաջին համայնքային կառավարվող պահպանվող տարածքն է Կովկասում, որի պահպանությունն իրականցնում է Արփա բնապահպանական հիմնադրամի կողմից։

Պահպանվող տարածքում հանդիպում են բույսերի 885 տեսակներ, որոնցից 47 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Կաթնասունների ֆաունան ներառում է 39 տեսակ, որից 14-ը ազգային և միջազգային մակարդակով վտանգված են։ Դրանք են ասիական լայնականջ չղջիկը, հարավային պայտաքիթ չղջիկը, Արաքսյան գիշերաչղջիկը, հայկական սպիտակատամը, ջրասամույրը, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, կովկասյան ընձառյուծը և այլն։ Այստեղ բնակվում են ավելի քան 190 տեսակի թռչուններ, այդ թվում՝ ներկարար, սև անգղ, քարարծիվ, օձակեր արծիվ, տափաստանային հոմավոր բազե, գիշանգղ և այլն։

Արահետի ամբողջ երկարությամբ տեղադրված են տեղեկատվական նշաններ, որոնք ցույց են տալիս բույսերի, կենդանիների և նրանց հետքերի տեսակները, որոնց կարելի է գտնել արահետում։

Զբոսաշրջիկները կարող են նաև այցելել տեղաբնակներին, ծանոթանալ նրանց մշակույթին և հայկական ավանդական հյուրընկալությանը։ Նրանք նաև կարող են գնել տեղական ապրանքներ (թարմ մրգեր, մեղր, չրեր, տնական օղի և այլն):

Մենք կարծում ենք, որ մեր արահետը հետաքրքիր և ուսուցողական է և այն այցելուներին կարևոր տեղեկատվություն կտա ոչ միայն մշակութային կոթողների, այլ նաև տարածաշրջանի կենսաբազմազանության մասին։ Մեր արահետի գլխավոր նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները և պահպանել Հայաստանի բնական գանձերը։