Սյունիքի մարզում գտնվող Տաթև համայնքը հայտնի է իր արժեքավոր մշակութային ժառանգությամբ և փարթամ բնությամբ։ Տաթևի վանքը Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է։ Այս արահետի վրա է գտնվում Որոտանի կիրճը, ինչպես նաև Սատանայի կամուրջ բնության հուշարձանը։ Այս արահետը ձեզ կպատճառի անմոռանալի զգացողություններ։

  • Երկարություն՝  4.5 կմ / 2.8 մղոն
  • Միջին տևողություն՝ 2-3 ժամ
  • Վերելք՝ 605մ / 1987 ոտնաչափ
  • Վայրէջք՝ 206մ / 677 ոտնաչափ
  • Առավելագույն բարձրություն՝ 1411մ / 4629 ոտնաչափ
  • Նվազագույն բարձրություն՝ 970մ / 3183 ոտնաչափ
  • Բարձրություն (ծովի մակարդակից)՝ 970մ-1411մ
  • Բարդություն՝ միջին
  • Քայլարշավի լավագույն ժամանակահատվածը` Ապրիլ-նոյեմբեր
  • Տաթևի վանքից մինչև Տանձատափ գյուղում գտնվող արահետի կիոսկն ընկած հեռավորությունը` 5 կմ / 3.1 մղոն

Բեռնել GPS ֆայլը Բեռնել քարտեզը Դիտել տեսանյութը

Ընդհանուր տեղեկատվություն

Որոտան կիրճը Հայաստանի ամենագեղեցիկ և դիտարժան վայրերից մեկն է: Այս անտառապատ և ժայռոտ կիրճը գտնվում է Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզում: Այստեղ է իրականցվել WWF Հայաստանի և Wesser հիմնադրամի համատեղ «BarevTrails» նախագծի առաջին արահետը:

Արահետը Տանձատափ գյուղը կապում է «Սատանի կամուրջ» բնական հուշարձանին։ Զբոսաշրջիկները ճանապարհին կարող են տեսնել պատմական նշանակության վայրեր, ինչպիսիք են հինավուրց մատուռն և խաչքարերի, ինչպես նաև Տաթևի հանրահայտ Մեծ Անապատը։ Արահետից բացվում են հիասքանչ տեսարաններ, որ Որոտանի կիրճի վրա։

Այս արահետը հատկապես հետաքրքիր է իր բուսական եւ կենդանական աշխարհի բազմազանությամբ:

Կիրճի բնակիչներից են շնագայլը, փորսուղը, հնդկական մացառախոզը, երբեմն նաև հանդիպում են գորշ արջ, սովորական գայլ, եվրասիական լուսան և վարազ: Սրանք բոլորը գիշերային կենդանատեսակներ են և դժվար է նրանց հանդիպել: Սակայն երբեմն կարող եք ճանապարհին կարող եք գտնել նրանց ոտնահետքերը կամ ներկայության այլ նշաններ:

Որոտան կիրճը տուն է հանդիսանում նաև տարատեսակ սողունների, երկկենցաղների և անողնաշարավորների համար: Դուք կկարողանաք այստեղ տեսնել կովկասյան թիթեռների և ճպուռների մի շարք տեսակներ: Առանձնապես հետաքրքիր է կիրճի թռչնատեսակները, այստեղ ապրում են գիշանգղ, սպիտակագլուխ անգղ, սապսան, միջին և կանաչ փայտփորներ, պիրոլ, ժայռային դրախտապան, կարմրակատար շամփրուկ, ջրաճնճղուկ և այլ թռչնատեսակներ։

Տարածքի բուսական աշխարհը նույնպես հարուստ է, այստեղ կարող եք գտնել հիրիկների տեսակներ, գիհիներ, ընկուզենիներ և բոխիներ։

Արահետի ամբողջ երկարությամբ տեղադրված են տեղեկատվական նշաններ, որոնք ցույց են տալիս բույսերի, կենդանիների և նրանց հետքերի տեսակները, որոնց կարելի է գտնել արահետում։

Զբոսաշրջիկները կարող են նաև այցելել տեղաբնակներին, ծանոթանալ նրանց մշակույթին և հայկական ավանդական հյուրընկալությանը։ Նրանք նաև կարող են գնել տեղական ապրանքներ (թարմ մրգեր, մեղր, չրեր, տնական օղի և այլն):

Մենք կարծում ենք, որ մեր արահետը հետաքրքիր և ուսուցողական է և այն այցելուներին կարևոր տեղեկատվություն կտա ոչ միայն մշակութային կոթողների, այլ նաև տարածաշրջանի կենսաբազմազանության մասին։ Մեր արահետի գլխավոր նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները և պահպանել Հայաստանի բնական գանձերը։