• (010) 546156
  • [email protected]
BarevTrails BarevTrails
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • ԲարևԹրեյլզ ծրագիր
  • Արահետներ
    • ԲարևԹրեյլզ Տաթև
    • ԲարևԹրեյլզ Արփա
    • ԲարևԹրեյլզ Ջերմուկ
    • ԲարևԹրեյլզ Դսեղ
  • Նորություններ
  • Հետադարձ կապ
  •   
  •  

ԲարևԹրեյլզ ծրագիր

Շրջակա միջավայրը նույնքան կարևոր է մեզ համար, ինչքան զբոսաշրջությունը: ԲարևԹրեյլզ ծրագրում մենք փորձել ենք միավորել երկու կարևորագույն բաներ։ Այս նախագիծը մի քանի նպատակ է հետապնդում.

Բարձրացնել իրազեկությունը

բնապահպանական թեմաների շուրջ

Մենք ցանկանում ենք բարձրացնել իրազեկությունը բնապահպանական թեմաների շուրջ և թույլ տալ այցելուներին և տեղացիներին հոգալ բնության մասին։ Մեր նախագծած և բարեկարգած արահետները կօգնեն այցելուներին ավելի շատ բան սովորել կենսաբազմազանության և բնության հրաշալիքների մասին։ Բնապահպանական կրթության շնորհիվ ցանկանում ենք բարելավել մարդ և բնություն փոխազդեցությունների շղթան։

Զարգացնել էկոտուրիզմը

 

Մենք ցանկանում ենք ստեղծել եւ զարգացնել էկոտուրիզմի ենթակառուցվածքներ՝ ներառյալ արահետներ, հետաքրքիր և կրթական տեղեկտվությամբ նյութերի տպագրություն և այլն։ Զարգացնելով էկոտուրիզմը մենք հուսով ենք, որ զբոսաշրջիկներն ու այցելուներըավելի կայուն արահետներով կայցելեն հարավային Հայաստանի տեսարժան վայրերը և կնպաստեն շրջակա համայքների կայուն զարգացմանը։

Հայաստանում զբոսաշրջության

խրախուսում

Մենք սիրով ընդունում ենք եվրոպացի կամավորներին և նրանց ծանոթացնում հայկական բնության և մշակութային հրաշալիքների հետ։ Մենք ուրախ փորձի փոխանակման հնարավորությունից օգտվելու համար և կարծում ենք, որ համախմբված ջանքերի շնորհիվ կհասնենք ծրագրի վերջնական նպատակին։ Մենք հավատում ենք, որ եվրոպացի կամավորները Հայաստանում հաճելի ժամանակ կանցկացնեն և ապագայում հանդես կգան որպես Հայաստանը էկոտուրիզմի զարգացման վայր ներկայացնող «դեսպաններ»:

BarevTrails– ը եռամյա ծրագիր է: Այն Վեսսեր հիմնադրամի եւ WWF Հայաստանի համագործակցությունն է: Ամեն տարի 60-ից ավելի կամավորներ ժամանելու են Հայաստան և աշխատելու են բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպիսիք են` Խոսրովի անտառ պետական արգելոցը, Գնիշիկ պաշտպանվող լանդշաֆտը, Տաթևի պլանավորված ազգային պարկը եւ Զանգեզուրի կենսոլորտային համալիրը:
Այս կամավորները կաշխատեն տեղացի և միասին կնպաստեն պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը՝ ստեղծելով արահետներ և մշակելով բոլոր անհրաժեշտ նյութերը։ Ծրագրի ընթացքում կատարվելու են տարբեր գործողություններ, ինչպիսիք են ցուցանակների և տեղեկատվական վահանակների տեղադրումը, արահետների բարեկարգումը, դիտակետների ստեղծում, առուների վրա փոքր կամուրջների կառուցում, արահետների վրայից աղբի հավաքում և այլն։ Կամավորները նաև կքարտեզագրեն արահետները GPS սարքերով և հետաքրքիր և կրթական տեղեկատվությունը կներառեն քարտեզներում և ցուցանակներում։

Յուրաքանչյուր խումբ Հայաստանում կմնա 9 օր, որից 7 օրն ամբողջովին նվիրված կլինի բուն նախագծի իրականացմանը։ Ի հավելումն արահետների ստեղծմանն ու էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը՝ կամավորնեը հնարավորություն կունենան այցելել յալ տեսարժան վայրեր Հայաստանում և ծանոթանալ երկրի բնական և մշակութային ժառանգության հետ։

WWF Հայաստան

  • (010) 546156
  • [email protected]
  • Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Պռոշյան փ․ 11/1
Copyright 2018 - WWF - Armenia. | Made in Andava