Բարևթրեյլզ
Բացահայտի՛ր Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու մշակույթը

Էկոտուրիզմի բարիքները
ԲարևԹրեյլզը եվրոպական մի շարք երկրների և հայաստանցի կամավորների քրնտաջան աշխատանքի արդյունքն է, ովքեր միասին փորձում են Հայաստանում զարգացնել էկոտուրիզմը։ Այս արահետներն այն արկածասեր զբոսաշրջիկների համար են, ովքեր ցանկանում են բացահայտել Հայաստանի բնական հրաշալիքները, ճանաչեն տեղանքի բուսական և կենդանական աշխարհի կենսաբազմազանությունը, ինչպես նաև ծանոթանան մշակութային ժառանգությանը և այցելեն տեսարժան վայրեր։ Այս ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի պահպանվող տարածքներում էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումն է և ավելի բարեխիղճ էկոտուրիզմի մշակույթի խրախուսումը
ԱՎԵԼԻՆԲարևԹրեյլզ Տաթև
Սյունիքի մարզում գտնվող Տաթև համայնքը հայտնի է իր արժեքավոր մշակութային ժառանգությամբ և փարթամ բնությամբ։ Տաթևի վանքը Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է։ Այս արահետի վրա է գտնվում Որոտանի կիրճը, ինչպես նաև Սատանայի կամուրջ բնության հուշարձանը։ Այս արահետը ձեզ կպատճառի անմոռանալի զգացողություններ։
ԲարևԹրեյլզ Արփա
Մեր կամավորների երկրորդ այցի ընթացքում երեք արահետ ստեղծվեց «Արփա» պահպանվող լանդշաֆտի տարածքում։ Արահետները հնարավորություն են տալիս այցելուներին ծանոթանալու տարածքի կենսաբազմազանությանը, դիտարկել բեզոարյան այծեր և իհարկե վայելել Նորավանքի կիրճը վերևից։
ԲարևԹրեյլզ Ջերմուկ
Արահետն անցնում է Արփա գետի կիրճով՝ միացնելով Գնդեվազ գյուղը ջրամբարին։ Արահետի որոշ հատվածներ օգտագործվել են դեռևս հին ժամանակներում մարդկանց և կենդանիների տեղաշարժի համար։ Արփա գետի կիրճը հարուստ է կենդանական և բուսական աշխարհով, ինչպես նաև դեպի բարձրաբերձ ժայռեր բացվող գեղեցիկ տեսարաններով։ Արահետի ձախ մասով ձգվում են «Հերհերի նոսրանտառային» և «Ջերմուկի անտառային» պետական արգելավայրերը։
ԲարևԹրեյլզ Դսեղ
Դսեղ գյուղի տարածքը հարուստ է հնագույն հուշարձաններով և դեպի կիրճեր ձգվող հին արահետներով: Այս տարածքը նախկինում եղել է Մամիկոնյան տոհմի կենտրոնակայանը։ «Գիքորի արահետը», որն անվանում են նաև Ձաղիձորի կածան, գործածվել է միջնադարում, և այն հուշարձան-ճանապարհ է: