Արահետի ամբողջ երկայնքով կարող եք հանդիպել տեղեկատվական ցուցանակների, որոնք ներկայացնում են տարածքում հանդիպող պատմամշակութային հուշարձանների, բույսերի և կենդանիների
մասին տեղեկատվություն:
Հեծանվային շրջանաձև արահետ
  • Երկարություն:  7.3 KM
  • Միջին տևողություն:  15-20 MIN
  • Վերելք :  196 M
  • Վայրէջք:  196 M
  • Առավելագույն բարձրություն : 1256 M
  •  Նվազագույն բարձրություն:  1153 M
  • Բարդություն: Հեշտ

Գիքորի արահետ

  • Երկարություն:  3.86  KM
  • Միջին տևողություն:  50-60 MIN
  • Վերելք:  73.9 M
  • Վայրէջք:  442 M
  • Առավելագույն բարձրություն: 1245 M
  •  Նվազագույն բարձրություն:  845 M
  • Բարդություն: Միջին

«Գիքորի արահետի» սկզբնամասում կտեսնեք «Գիքորը» պատմվածքի ձայնագրությամբ QR ցուցանակը, որը թույլ կտա ներբեռնել և լսել
այն անգլերեն և հայերեն տարբերակներով։

Դսեղի արահետ

  • Երկարություն:  6.5  KM
  • Միջին տևողություն:  1H 40 MIN
  • Վերելք:  339 M
  • Վայրէջք:  623 M
  • Առավելագույն բարձրություն: 1210 M
  •  Նվազագույն բարձրություն:  926 M
  • Բարդություն: Միջին

Դսեղի կենտրոնում կտեսնեք Հովհաննես Թումանյանի պատկերով ցուցանակը, որը սքանավորելիս Ձեզ կողջունի Թումանյանի անիմացիան։

Ընդհանուր տեղեկատվություն

Դսեղ գյուղի տարածքը հարուստ է հնագույն հուշարձաններով և դեպի կիրճեր ձգվող հին արահետներով: Այս տարածքը նախկինում եղել է Մամիկոնյան տոհմի կենտրոնակայանը։ «Գիքորի արահետը», որն անվանում են նաև Ձաղիձորի կածան, գործածվել է միջնադարում, և այն հուշարձան-ճանապարհ է:

Այս արահետով անցնելիս կտեսնեք հայտնի Գիքորի աղբյուրը, Բարձրաքաշ Ս․Գրիգորի վանքը, խաչքարեր, ձիթհան և այլ պատմական կոթողներ: «Հեծանվային շրջանաձև արահետով» արշավելիս կբացվեն աննկարագրելի գեղեցիկ տեսարաններ դեպի Մարցի, Դեբետի և Ձորագետի կիրճեր: Այնուհետև, «Դսեղի արահետով», որը նախկինում Դսեղ գյուղի հիմնական կապող ուղին էր, կարող եք արշավել դեպի Ձորագետի գեղեցիկ կիրճ: